Համարը 
թիվ 191
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունման վայրը 
Մոսկվա
Ընդունող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվը 
11.11.2019
Ստորագրող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.11.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ, ՈՐՈՆՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ, ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 191

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ, ՈՐՈՆՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ, ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ արտադրանքի պետական գրանցման մասին տրված վկայականների վերաբերյալ այն տեղեկությունների կազմի, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ, և այդ տեղեկությունների ստացման կարգի 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) «ե» ենթակետը լրացնել «(չի պահանջվում այն դեպքում, երբ վկայականը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)» բառերով.

բ) «ժ» ենթակետում՝

երրորդ պարբերությունից հանել «, և դրա գտնվելու վայրի հասցեն» բառերը.

վեցերորդ պարբերությունում «Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում» բառերը փոխարինել «Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«վկայականի գործողության ժամկետը կամ «սահմանափակված չէ» գրառումը (այն դեպքում, երբ վկայականում սահմանված չէ վկայականի գործողության դադարեցման ամսաթիվը):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: