Համարը 
թիվ 175
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունման վայրը 
Մոսկվա
Ընդունող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվը 
30.10.2018
Ստորագրող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԵՎ ՏԶԱՍՊԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 175

քաղ. Մոսկվա

 

ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԵՎ ՏԶԱՍՊԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Ապարանջանը, որը պատրաստված է միջատասպան նյութով ներծծված պոլիմերային նյութից, կիրառվում է արյունածուծ միջատներին վանելու համար, բաժնեծրարված է մանրածախ վաճառքի համար փաթեթվածքում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3808 ապրանքային դիրքում։

2. Վզկապը, որը պատրաստված է միջատասպան և տզասպան նյութերով ներծծված պոլիմերային նյութից, կիրառվում է կենդանիների էկտոմակաբույծներին (լվերին, տզերին և այլն) ոչնչացնելու և վանելու համար, բաժնեծրարված է մանրածախ վաճառքի համար փաթեթվածքում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3808 ապրանքային դիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: