www.arlis.am ԿԱՅՔՈՒՄ ԲԱՆՆԵՐԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ և ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) Կանոնադրության 10-րդ կետի 10.3.8 ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Սահմանել www.arlis.am կայքում բաններային գովազդի տեղադրման նոր պայմանները՝ համաձայն Հավելված 1-ի:
- Սահմանել www.arlis.am կայքում բաններային գովազդի տեղադրման նոր սակագները՝ համաձայն Հավելված 2-ի:
- Սույն հրամանի դրույթների գործողությունը տարածվում է Ընկերության և գովազդատուների միջև 01.01.2024թ.-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
ՏՆՕՐԵՆ ՌԱՖԱԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
17.01.2024թ.
|
Հավելված 1
www.arlis.am ԿԱՅՔՈՒՄ ԲԱՆՆԵՐԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- www.arlis.am կայքում տեղադրվող բաններային գովազդի բովանդակությունը պետք է լինի ոլորտային, այն է՝ իրավաբանական կամ ֆինանսահաշվապահական, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացվող գործունեության։
1.1) Գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ գովազդին առաջադրվող իմպերատիվ պահանջներին:
1.2) Ընկերությունն իրավունք ունի մերժելու ցանկացած գովազդ, որը չի համապատասխանում վերոնշյալ ոլորտներին՝ առանց հավելյալ հիմնավորման։
- Գովազդը տեղադրվում է հստակ չափեր, ձևաչափ ունեցող շարժական և ստատիկ բաններների միջոցով: Գովազդը կարող է տեղադրվել ինչպես «Անհատական» այնպես էլ «Համատեղ» սակագնային պլաններով:
1) բանների չափը՝ 200x100px 2) ձևաչափ՝ JPG, GIF, PNG
3) սակագնային պլանը
- Բանները տրամադրվում է պատվիրատուի կողմից՝ սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված չափերի և ձևաչափի պահպանմամբ:
|
Հավելված 2
www.arlis.am ԿԱՅՔՈՒՄ ԲԱՆՆԵՐԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
«Անհատական» սակագնային պլանի դեպքում բաններային գովազդին հատկացվում է մեկ ամբողջական պատուհան, իսկ գները հաշվարկվում են համաձայն ներքոշարադրյալ աղյուսակի (ԱԱՀ-ն ներառված է գնի մեջ).
«Անհատական» ամսական սակագնային պլան
|
|
«Համատեղ» սակագնային պլանի դեպքում բաններային գովազդը ցուցադրվում է րոպեում 5 անգամ (6-ական վայրկյան), մեկ այլ գովազդի հետ ռոտացիայով (մեկ պատուհանում երկու բաններ), իսկ գները հաշվարկվում են համաձայն ներքոշարադրյալ աղյուսակի (ԱԱՀ-ն ներառված է գնի մեջ).
«Համատեղ» ամսական սակագնային պլան
|
|
Գովազդը տեղադրելու համար դիմել`
( 010 544441, 091 226155
* info@arlis.am
|